ԱՐԹՐԻՏ, ԱՐԹՐՈԶ, ԿՈՔՍԱՐԹՐՈԶ

ARTHRITIS

Արթրիտը հաճախ հանդիպող հոդի բորբոքային հիվանդություն է. Արթիտը հիմնականում տարածված է 40 տարեկանից բարձր անձանց մոտ. Ընդ որում ժամանակի ընթացքում հիվանդացության մակարդակն աճում է. Աֆրիկայի և Ասիայի երկրներում արթրիտն այնպես լայնորեն տարածված չէ.Ինչպես Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում:
ԱՐԹՐԻՏԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
1.Հոդերի հատվածում կարմրություն և այտուցվածություն
2.Ցավեր
3.Ջերմության տեղային բարձրացում
4.Հոդերի սահմանափակ շարժունակություն:
Եթե արթրիտը ժամանակին չբուժվի, այն կարող է վերածվել արթրոզի՝ դրան հաջորդող հոդերի խախտումով և անշարժությամբ:

ԱՐԹՐԻՏԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Արթրիտը կարող է լինել անկախ հիվանդություն կամ այլ հիվադություններին (հիմնականում համակարգային) ուղեկցող ախտանիշ:
Առաջին դեպքում խոսքը գնում է առաջնային արթրիտի մասին: Հիվանդության հիմնական պատճառներն են՝ իմունային համակարգի խանգարումը,Ընդհանուր օրգանիզմում և հոդային հյուսվածքներում նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խափանում է հոդային հյուսվածքների վերկանգնումը:
Երկրորդային արթրիտը կարող է առաջանալ կարմիր գայլախտի, պսորիազի, հեպատիտի և այլ հիվանդությունների հետևանքով:
Կա նաև ալերգիկ արթրիտ, որն առաջանում է դեղորայքների ընդունումից առաջացած ռեակցիայի արդյունքում, ինչպես նաև՝ վնասվածքային արթրիտ, որն առաջանում է հոդերի վնասվածքների հետևանքով:
Արթրիտի սխալ բուժումը կարող է հանգեցնել արթրոզի կամ կոքսարթրոզի առաջացմանը:


Արթրոզը
 հոդերի հիվանդությունների ընդհանուր անվանումն է, որոնք կապված են աճառային հյուսվածքների պրոգրեսիվ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններով և հոդային, կապանային (հանգուցային) և ոսկրային հյուսվածքների հետագա ներգրավմամբ:

 

ԱՐԹՐՈԶԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Տարբերակում են արթրոզի զարգացման երեք փուլեր.
Առաջին փուլը բնորոշվում է հոդերի ամորտիզացիոն կարողությունների նվազմամբ և աճառային հյուսվածքների դիստրոֆիկ փոփոխություններով: Հոդերի բորբոքումը դեռ խիստ արտահայտված չէ:
Երկրորդ փուլը բնորոշվում է հոդի աճառային հյուսվածքների խախտումներով և ոսկրային գերաճների (օստեոֆիտ) գոյացմամբ: Այս փուլում ցավերն առավել սուր են դառնում:Եթե այս փուլում բուժումն անհարաժեշտ կերպով չի անցկացվում, ապա արթրոզն անցնում է երրորդ՝ առավել ծանր փուլ:
Երրորդ փուլը բնորոշվում է հոդերի խիստ ձևախախտմամբ, հոդերի շարժունակության սահմանափակմամբ (կոնտրակտուրա)՝ մինչև անգամ լրիվ անշարժացմամբ (անկիլոզ) կամ հոդերի անսովոր շարժումներով, ուժգին բորբոքային գործընացներով և ցավերով: Արթրոզի երրորդ փուլը հիմնականում ավարտվում է հոդերի ամբողջական բորբոքմամբ (քայքայմամբ) և պրոթեզավորման անհրաժեշտությամբ:

 

ԿՈՔՍԱՐԹՐՈԶ
Կոնքազդրային հոդի արթրոզը, որն անվանում են նաև կոքսարթրոզ, հենաշարժական համակարգի առավել տարածված հիվանդություններից է: Այս հիվանդության հիմանական պատճառն է հանդիսանում զարկերակային արյան ներհոսքի և երակային արյան արտահոսքի խանգարման հետևանքով, հոդային հյուսվածքներում արյան շրջանառության վատթարացումը: Կոնքազդրային հոդի արթրոզի առաջացման մյուս պատճառներն են վնասվածքները, չափից ավելի կամ ոչ ռացիոնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (այդ թվում ավելորդ քաշը), նյութափոխանակության խանգարումը և բորբոքային գործընթացը (կոքսիտ):
Կոնքազդրային հոդի արթրոզը կարող է ուղեկցվել ոչ միայն կոնքազդրային հատվածի, այլ նաև ծնկի, ազդրի և աճուկային հատվածի ցավերով: Եթե բուժումը ժամանակին չի անցկացվում, կոքսարթրոզը հանգեցնում է պրոգրեսիվ կաղության, վերջույթների կարճեցման և մկանների հյուծվածության (ատրոֆիա):

ԱՐԹՐԻՏԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Արթրոզի բուժումը ենթադրում է հակաբորբոքային թերապիա, որն ունակ է վերացնել ոչ միայն բորբոքումը, այլ նաև դրա պատճառները: Նման արդյունքի հասնելու համար բժշկության մեջ կիրառվում են համալիր բուժական պրոցեդուրաներ:
Արթրիտի բուժումն օգտակար է համատեղել հատուկ ֆիզկուլտուրայի հետ: Բուժական ֆիզիկական վարժությունների տեսակները, դրանց տևողությունը, ինտենսիվությունը բժիշկը անհատական կերպով է նշանակում՝ ելնելով հիվանդության կոնկրետ դեպքից:
Menu