Դիաբետիկ պոլինեյրոպաթիան ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի ախտահարումն է: Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ ախտանիշներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
ձեռքերի և ոտքերի այրոցներ և ծակծկոցներ,
ջերմության նկատմամբ մաշկի զգայունության կորուստ,
գիշերային ցավեր,
վերջույթների թմրածություն,
վերջույթների հանկարծակի սառչելու զգացում,
ոտնաթաթերի այտուցվածություն,
վերջույթների մաշկի չորություն և թեփոտում,
բարձր խոնավություն ոտնաթաթերի,
ոտնաթաթերի մաշկի կարմրություն,
ոտնաթաթերի ոսկրային կոշտուկներ, չբուժվող վերքեր և խոցեր: