ՀԵՏԻՆՍՈՒԼՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ

post-surgical-conditions

Ինսուլտը (գլխուղեղի կաթված) կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարումն է, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության կտրուկ խանգարումով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով: Արդյունքում վնասվում են գլխուղեղի նյարդային բջիջները և հյուսվածքները:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Կաթվածը կարող է զարգանալ ասիճանաբար կամ շատ կտրուկ: Կարող են ի հայտ գալ ստորև բերված նախանշանները.

  • կտրուկ գլխացավեր, փսխում,
  • խոսունակության և գիտակցության խանգարումներ,
  • շարժումների ներդաշնակվածության կորուստ:
Երբեմն տեղի է ունենում գիտակցության ամբողջական կորուստ, որն ուղեկցվում է ցնցումային նոպաներով, հիվանդը կարող է ընկնել կոմայի մեջ:
Մյուս դեպքերում զարգացման վաղ փուլում հիվանդությունը դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, գիտակցության և տեսողության մթագնումով, դեմքի և վերջույթների թմրածությամբ, խոսունակության մի փոքր փոփոխությամբ, հավասարակշռության կամ շարժումների ներդաշնակվածության կորստով, սուր գլխացավերով: Վերոնշյալ ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Կաթվածի հետևանքները կախված են գլխուղեղի վնասվածքի ծանրությունից և հատվածից: Կարող են լինել օրգանիզմի շարժունակության տարատեսակ խանգարումներ` քայլվածքի թեթև խանգարումից մինչև անգամ վերջույթների կամ ամբողջ մարմնի անդամալուծություն (պարալիչ): Հաճախ նկատվում են խոսունակության, զգայունության, տեսողության, լսողության, համի և հոտառության խանգարումներ: Հիվանդը դառնում է դյուրագրգիռ, հաճախ փոփոխվող տրամադրությամբ, տառապում է անքնությամբ, հիշողության կորստով: Պարզ է, որ կաթվածի հետևանքները բավականին լուրջ բնույթ են կրում և կարող են շատ ծանր լինել:
ԲՈՒԺՈՒՄԸ
Հետինսուլտային իրավիճակում բուժումն ուղղված է ֆիզիկական անկարողության վերականգնմանը և օրգանիզմի կայուն վիճակի պահպանմանը: Բժշկի գլխավոր խնդիրն է հանդիսանում հոգեբանական օգնություն ցուցաբերել հիվանդներին և նրա հարազատներին` հաղթահարելու համար տվյալ իրավիճակը:
Համապարփակ բուժական ծրագրերի հիմքն են կազմում ֆիզիոթերապիայի և ռեֆլեքսոթերապիայի մեթոդները, որոնք մեր մասնագետները կարողացել են արդյունավետորեն համատեղել: Դրանում է կայանում հաջողված բուժման գաղտնիքը, որի արդյունքում՝
  • բարելավվում է շարժողական ակտիվությունը և օրանիզմի նյարդավորումը,
  • հերթական կաթվածի հավանականությունը էականորեն նվազում է:
Menu