ԴԻԱԲԵՏԻԿ ՊՈԼԻՆԵՅՐՈՊԱԹԻԱ

Diabetic polyneuropathy

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի ախտահարումն է: Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ ախտանիշներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

ձեռքերի և ոտքերի այրոցներ և ծակծկոցներ,
ջերմության նկատմամբ մաշկի զգայունության կորուստ,
գիշերային ցավեր,
վերջույթների թմրածություն,
վերջույթների հանկարծակի սառչելու զգացում,
ոտնաթաթերի այտուցվածություն,
վերջույթների մաշկի չորություն և թեփոտում,
բարձր խոնավություն ոտնաթաթերի,
ոտնաթաթերի մաշկի կարմրություն,
ոտնաթաթերի ոսկրային կոշտուկներ, չբուժվող վերքեր և խոցեր:

 ՊՈԼԻՆԵՅՐՈՊԱԹԻԱՅԻ (ԴԻԱԲԵՏԻԿ) ԲՈՒԺՈՒՄԸ

Հարկ է նշել, որ պոլինեյրոպաթիայի արդյունավետ բուժման համար անչափ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակը պահել նորմայի սահմանում, չնայած որ դա չի երաշխավորում, որ հիվանդությունը չի զարգանա, քանի որ գոյություն ունեն ուրիշ ռիսկային գործոններ ևս. տարիք, ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ճարպակալում, շաքարախտով հիվանդ լինելու ժամանակահատվածը:
Մեր կենտրոնում դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժումը անցկացվում է տարատեսակ բուժիչ և վերականգնողական պրոցեդուրաների միջոցով:
Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել վերջույթների անդամահատումից (ամպուտացիա), ընդհատել նյարդային վերջավորությունների ախտահարումը և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:
Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել բժշկի մոտ և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին:
Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժման համար մերսումը թերապիայի բավականին արդյունավետ մեթոդ է հանդիսանում: Այն թուլացնող և հանգստացնող ազդեցություն ունի, արագ և անվտանգ բարելավում է օրգանիզմում և հատկապես վերջույթներում արյան շրջանառությունը, ինչպես նաև խթանում է նյութափոխանակությունը:

Menu