ԳԼԽՈՒՂԵՂԻ ՎՆԱՍՎԱԾՔ

brain-injury
 Գլխուղեղային (գանգուղեղային) վնասվածքը գանգոսկրերի կամ ուղեղի փափուկ հյուսվածքների, անոթների, նյարդերի, ուղեղի թաղանթների մեխանիկական ախտահարումն է:
Գանգուղեղային վնասվածքը կարող է լինել բաց (բաց գանգուղեղային վնասվածք) կամ փակ (փակ գանգուղեղային վնասվածք):
Մեր կենտրոնը տրամադրում է համապարփակ բուժում և վերականգնում, գանգուղեղային վնասվածքից հետո:
Գանգուղեղային վնասվածքի ախտորոշման դեպքում մեր կենտրոնում բուժումն ուղղված է հետվնասվածքային հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև հետվնասվածքային վերականգնմանը բոլոր այն դեպքերում, երբ վիրահատական միջամտություն չի պահանջվում (կոնսերվատիվ բուժում) կամ վիրաբուժությունից հետո (վերականգնողական թերապիա):