Կարծիքներ

Կարծիքներ

Submit your review
1
2
3
4
5
Submit
     
Cancel

Create your own review

Cross Health Center
Average rating:  
 19 reviews
 by Ռամազյան Ռոբերտ

«Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնում 2016թ-ի գարնանը ստանալով համապատասխան մասնագիտական բուժում, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տնօրինությանը, բուժանձնակզմին իրենց կիրթ աշխատանքի և բարձր սպասարկման համար: Ցանկալի կլինի, որ մեր հանրապետության նմանատիպ բոլոր հաստատություններում սպասարկող ծառայությունները ընդօրինակեն «Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնի աշխատանքային փորձը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ :

 by Արզինկյան Սերյոժա

«Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ պրն Ա.Մնացականյան. ելնելով այն հանգամանքից, որ ես մի քանի առողջարաններում հանգստացել եմ ՝ վստահաբար Ձեզ ասում եմ , որ այսպիսի մեծ բավականություն չեմ ստացել ոչ մի առողջարաններից և առողջարանների աշխատակազմից: Շնորհակալ եմ Ձեզ , Ձեր մասնագետների հոգատար վերաբերմունքից:

 

 

 by Anonymous

Ես Էդուարդ Բաղդասարյանս 2007 թ-ին իշեմիկ ինսուլտից հետո, 2016 թվականի գարնանը այցելել եմ «Քրոսս» առողջության կենտրոն՝վերականգնողական բուժում ստանալու: Պետք է ասեմ, որ լինելով երկքաղաքացի շատ գոհ և շնորհակալ եմ կենտրոնի տնօրինությունից և անձնակազմից: Ես երբեք չեմ մոռանա ցեխաբուժարանի, ջրաբուժարանի , էլեկտրոպրոցեդուրայի և մերսման անձնակազմին:

Հարգելի պրն. Մնացականյան այս ամենի հեղինակը Դուք եք, անչափ շնորհակալ եմ Ձեզ:

 by Աստղիկ Կարապետյան

Ես իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում   «Քրոսս» առողջության կենտրոնի ողջ կոլեկտիվին,որոնք հիվանդների բուժման համար ստեղծել են բոլոր հնարավորությունները: Հիվանդների առաջին հանդիպումը տեղի է ունեում ընդունարանի պատասխանատու Լուսինե Իլիչյանի հետ:Նա ընդունելով հիվանդների ուղեգրերը շատ սիրալիր , ձևակերպում է բոլոր փաստաթղթերը: Հարգելի կենտրոնի ղեկավարոււթյուն հոգաչափ շնորհակալ եմ Ձեր բուժաշխատողներից և ողջ կոլեկտիվից:

 by Սիլվա Փայտյան

Արդեն 6-րդ անգամ է, որ այցելում եմ «Քրոսս» առողջության կենտրոն , հերթական վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Ես հիացած եմ կենտրոնի բոլոր աշխատակիցներից, իրենց գթասիրտ վերաբերմունքի համար: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել տնօրինությանը՝ ջերմ ընդունելության և արդյունավետ բուժման համար :

 by Շահբազյան Հարություն

Անհրաժեշտությունից ելնելով, այս տարվա աշնանը ինձ հաջողվեց բուժում ստանալ «Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնում :Ես տառապում էի բազմաթիվ հիվանդություններով ՝ հատկապես ողնաշարի գրիժայով: Երբ ավտոմեքենայով մուտք գործեցի հիվանդանոցի տարածք , տեսնելով հիվանդանոցի դիրքը, տարածությունը , անկախ ինձանից ժպտացի, կարծելով այստեղ կարելի է բուժվել առանց 2,3 մարդու օգնության (բժշկի) : Ներս մտնելուն պես զգում ես ջերմություն, հոգատարություն: Չորս շաբաթ բուժմներ ստանալով կարող եմ վստահ ասել, որ Ձեր բուժհաստատությունը առանձնանում է իր ուրույն աշխատելաոճով:

 by Գագիկ Ռոստոմյան

«Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնում իմ հերթական բուժումն եմ ստացել ամռանը: Եվ ի ուրախություն բոլոր վետերաններին պետք է նշեմ , թե ինչպիսի սրտացավությամբ և հոգատարությամբ են վերաբերվում պատերազմի վետերաններին: Յուրաքանչյուր աշխատակից իր գործը կատարում է գերազանց: 12 օրյա բուժումից հետո ես ինձ հիանալի եմ զգում, կարելի է ասել , որ արդեն առողջ եմ : Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց , ովքեր առողջական խնդիրներ ունեն դիմեն «Քրոսս» միջազգային վերականգնողական կենտրոնին:

 by Սուրեն Ներսեսյան

Ես լինելով 2-րդ խմբի հաշմանդամ , հանգստանում և բուժվում եմ «Քրոսս» առողջության կենտրոնում : Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ողջ բուժանձնակազմից Ձեր կիրթ և արդյունավետ աշխատանքի համար : Խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր փնտրում են վեկանգնողական կենտրոն բուժվելու համար դիմեն   «Քրոսս» առողջության կենտրոն:

 by Սեդա Արզումանյան

Հարգելի պրն. Ա.Մնացականյան , արդեն տասն օրից ավել է ինչ բուժվում եմ Ձեր ղեկավարած   «Քրոսս» առողջության կենտրոնում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հիվանդանոցի ողջ անձնակազմին, բարեխիղճ և հոգատար վերաբերմունքի համար: Մայրական ողջ բարությամբ ցանկանում եմ Ձեզ բոլորիտ քաջ առղջություն և հաջողություն:   Բարին ընդ Ձեզ :

 by Մարինե Մանուկյան

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Երևանում գործող «Քրոսս» առողջության կենտրոնի տնօրեն՝ Ա.Մնացականյանին: Ես՝ լինելով վերը նշված կենտրոնի նախկին հիվանդ ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ողջ աշխատակազմին, իրենց բարեխիղճ և հոգատար վերաբերմունքի համար:

Page 1 of 2:
«
 
 
1
2
 
»
 
Menu