Հակացուցումներ։
Սրտի հիվանդություն, թրոմբոզ, վարակիչ հիվանդություններ, վարիկոզ, մաշկի հիվանդություններ, հղիություն:
Մեջքի մերսման ընթացքում հանգստանում են մկանները, մարդը ձեռբազատվում է հոգնածությունից ու սթրեսից: Սովորաբար, մեջքի մերսումը երկար չի տևում`20-30 րոպե:
Մանկական մերսումը անհրաժեշտ է երեխայի առողջության ամրապնդման համար: Կան մանկական մերսման մի քանի տեսակներ` բուժական, ուղղիչ, կանխարգելիչ: Երեխան կարիք ունի օրական 5-10 րոպե մերսման: Սա նրա առողջության երաշխիքն է։
Պարանոցի շրջանի մերսումը ցուցվում է գլխացավի, հիպոդինամիայի, օստեոխոնդրոզի, ողնուղեղի անբավարար շրջանառության համար: Դրական արդյունքը երևում է ընդամենը 5-7 պրոցեդուրաներից հետո: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ պարանցը, բավականին փխրուն է, և ոչ պրոֆեսիոնալ շարժումներ կարող են հանգեցնել զգալի վնասների:
Հակացուցումներ։
– Հիպերտոնիա
– Նորագոյացություններ (ներառյալ չարորակները)
– Սրտի անբավարարություն
– Պարանոցի վնասվածքներ և վերքեր
Ընդհանուր մերսումը կատարվում է մկանային տոնուսի բարելավման, առողջության վերականգնման, նյարդային հուզմունքների նվազեցման, մարսողության և արյան շրջանառության բարելավման, իմունիտետի բարձրացման համար:
Հակացուցումներ։
– Չարորակ նորագոյացություններ
– Հղիություն
Քրոսս Առողջության պահպանման կենտրոնի բարձրակարգ պրոֆեսիոնալները պատրաստ են ամեն ինչ անել Ձեր առողջության ու գեղեցկության համար: