Քրոսս Առողջության կենտրոնը արդեն երկար տարիներ տրամադրում է վերականգնողական և բժշկական ծառայություններ: Հետինսուտային վիճակից հետո վերականգնման փուլում պարտադիր պայմանն է հանդիսանում հանդիպումը ոչ միայն բուժող բժիշկի հետ, այլ նաև բժիշկ-կոնսուլտանտի հետ:
Հաշվի է առնվում ամեն ինչ՝ բուժման ժամկետները, հակացուցումները, մյուս հիվանդությունները:
Քրոսս առողջության կենտրոնում կիրառվում են գիտության ժամանակակից ձեռքբերումները ինչպես արևելքից, այնպես էլ արևմուտքից:
Քրոսս առողջության կենտրոնը հիշեցնում է՝ հետևեք Ձեր առողջությանը, խուսափեք այնպիսի ռիսկային ֆակտորներից, ինչպիսիք են՝ բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, խոլեստերինի բարձր մակարդակը, գիրությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխելը և ալկոհոլային խմիչքների չարաշահումը: