Տասնամյակներ շարունակ Հայաստանը զբոսաշրջիկների ուշադրությունն ու սերն է վայելում ոչ միայն հիասքանչ բնությամբ, հնագույն պատմությամբ, այլ նաև իր բուժական աղբյուրներով, հանքային ջրերով, իոնացված օդով:
Առողջարանները կարելի է բաժանել բժշկական և լեռնային կլիմայական պայմաններ ունեցողների: Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան, Հանքավան – ահստեղ կան հրաշալի առողջարաններ, որոնք հայտնի են նաև Հայաստանից դուրս:
Ջերմուկի բարձրադիր կլիմայական գոտում գտնվող հանգստավայրեր այցելում են այն մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի, մետաբոլիկ խանգարումներ, գինեկոլոգիական խնդիրներ, շնչառական խնդիրներ և շատ այլ խնդիրներ:
Պրոցեդուրաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդը հնարավորություն ունի զբոսնել հանգստավայրում, հիանալ գեղատեսիլ ջրվեժով, որի բարձրությունը հասնում է 70 մետրի:
Մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Արզնու մեկ այլ առողջարան:
Վիրահատված ստամոքսի, քրոնիկական քոլիտի, շաքարախտի, գիրության, քրոնիկական գաստրիտների բուժումը