ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հենաշարժողական ապարատի վնասվաքներից կամ վիրահատությունից հետո մեծ նշանակություն ունի նաև վերականգնումը:
Քրոսս Առողջության Կենտրոնը կօգնի Ձեզ վերականգնել Ձեր առողջությունը,
վերադարձնել լիարժեք կյանքով ապրելու հույսը:
Ի հավելումն ընդհանուր և ողնաշարային վերականգնման, հաճախորդներին հնարավորություն է տրվում նաև զբաղվել սպորտի տարբեր տեսակներով:
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Քրոսս Առողջության Կենտրոնը համարվում է հիմնական վերականգնողական կենտրոնը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում ու Մերձավոր Արևելքում:
Քրոսս Առողջության Կենտրոնում բուժման հիմնական նպատակն է հասնել բուժական, կանխարգելիչ և վերականգնողական արդյունքի:
Մեր աշխատանքի հիմնական սկզբունքը սերն է մարդկանց նկատմամբ: Մեր աշխատանքի լավագույն արդյունքը լավատեսությամբ լի Ձեր ժպիտներն և ուրախ դեմքերն են:
Վստահեք Ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին:
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԵԶ +374 11 77 37 73
Նորություններ
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՎՆԱՍՎԱԾ ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Վնասվածքները հյուսվածքների ու օրգանների անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումներ են, որոնք ի հայտ են եկել արտաքին ազդակների ներգործության հետևանքով:
Հենաշարժողական ապարատի վնասվածքները պատկանում են ամենատարածվածների շարքին:
Հենաշարժողական ապարատի վնասվածքները բավականին տարածված են և ի հայտ են գալիս արդյունաբերության մեջ, կենցաղում, աղետների ժամանակ և այլն:
Հաճախ 45-ն անց անձանց մոտ մահվան պատճառ են հանդիսանում հենաշարժողական ապարատի ծանր վնասվածքները, հետևաբար բժշկությունը մեծ նշանակություն է տալիս նման վնասվածքներին:
Հենաշարժողական ապարատի վնասվածքները լինում
են բաց և փակ:
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ
Հենաշարժողական ապարատի հիմնական վնասվածքներն են՝
> Կոտրվածքները,
> Հոդախախտումները,
> Մկանների ձգվածությունը,
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
1. Սկոլիոզը,
2. Արտրիտը,
3. Արթրոզը,
4. Հոդերի վնասվածքները
5. Ողնաշարքի կոտրվածքներ,
6. Ոտքի կոտրվածքների,
7. Պարանոցի կոտրվածքներ,
8. Ձեռքի կոտրվածքներ,