ՊԵՏՊԱՏՎԵՐ
Պետպատվեր
Պետպատվեր.
Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոնը պետպատվերի շրջանակներում առաջարկում է հենաշարժողական ապարատի հիվանդությունների վերականգնողական ծրագիր, որն իր մեջ ներառում է ֆիզիոթերապևտիկ վերականգնող ծառայություններ, ինչպիսիք են՝ ցեխաջրաբուժությունը, էլեկտրոթերապիան, կինեզոթերապիան և մերսումը:
Ընդունելությունը պետպատվերի շրջանակներում կատարվում է ըստ նախնական հերթագրման, որի համար պարտադիր է հիվանդի ներկայությունը և հետևյալ բժշկական փաստաթղթերը՝

- Անձը հաստատող փաստաթուղթ և սոց. քարտ:
- Ախտորոշումը հաստատող փաստաթուղթ / էպիկրիզ, հետազոտությունների արդյունքներ՝ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՏ), ռենտգեն հետազոտություն և այլն/
- Թարմ կատարված ԷԿԳ (ЭКГ), սրտաբանի եզրակացությամբ
- Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ
- Մեզի ընդհանուր հետազոտություն
- Անվճար բուժման ուղեգիր տրված տեղամասային պոլիկլինիկայի կողմից:
- Կից ներկայացնել պետպատվերը հիմնավորող փաստաթուղթ:
- Հերթագրումը կատարվում է միայն բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:
Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն օրենքով սահմանված ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում կպահանջվեն նաև լրացուցիչ փաստաթղթեր: