ԻՆՀԱԼԱՑԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
Ինհալացիան կարելի է իրականացնել մի քանի ճանապարհներով
- Գոլորշային ինհալացիա. Սա ամենատարածված եղանակն է, երբ ազդող միջոցը հանդիսանում է միայն գոլորշին, առանց հավելյալ նյութերի օգտագործման: Պրոցեդուրան կարելի է իրականացնել նաև տան պայմաններում՝ շնչելով, եռացող ջրի գոլորշին, սակայն ավելի հաճախ այս նպատակով օգտագործում են ինհալատորներ: Պրոցեդուրայի ժամանակ հատուկ դիմակի կամ խողովակի միջոցով պետք է շնչել եռացող ջրի գոլորշին, որի մեջ ավելացնում են որոշ դեղորայքային նյութեր: Գոլորշին նույնպես ունենում է օրգանիզմի վրա դրական ազդեցություն՝ հեղուկացնելով խորխը և լավացնելով արյան հոսքը: Ինհալացիայի համար նախատեսված ջրի օպտիմալ ջերմաստիճանը 450Cէ: Գոլորշային ինհալացիայի ցուցումներին են պատկանում ՍՌՀ, գրիպը, բրոնխիտը, ֆարինգիտը, ռինիտը և այլ հիվանդություններ:
- Յուղային կամ եթերային ինհալացիա. Այս տիպի պրոցեդուրաներն իրականացնում են տաքացրած բուսական յուղերի միջոցով, որոնք ազդում են շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա ինհալատորի օգնությամբ: Լորձաթաղանթի վրա այսպիսի յուղերն առաջացնում են բարակ պաշտպանական թաղանթ, որը թույլ չի տալիս արտաքին գրգռիչներին վնասել շնչառական ուղիների հյուսվածքները: Դրանից բացի յուղը օգնում է բորբոքման վերացմանը: Յուղային ինհալացիան իրականացնում են շնչառական օրգանների լորձաթաղանթի սուր բորբոքման ժամանակ, կոկորդում կամ բերանի խոռոչում չորություն զգալու դեպքում, պրոֆիլակտիկ նպատակով: Յուղային ինհալացիան հակացուցված է այն մարդկանց, ովքեր աշխատում են շատ փոշոտ արտադրական շինություններում, քանի որ այս դեպքում յուղը կարող է խառնվել փոշու հետ և առաջ բերել շնչառական ուղիների խցանում, բորբոքային պրոցեսներ բրոնխներում:
ԻՆՀԱԼԱՑԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
- Չոր ինհալացիա կամ ինսուֆֆլացիա. Այս մեթոդն իրականացվում է փոշենման նյութերի ներշնչմամբ, որոնք հեշտ լուծվում են լորձաթաղանթի վրա: Այս մեթոդով ընդունում են հակաբիոտիկներ, հակաալերգեններ, հակաաստմատիկ նյութեր, սուլֆանիլամիդներ: Չոր ինհալացիայի համար օգտագործում են տուրբուհալեր կոչվող սարքավորումներ կամ հատուկ փոշեցիրներ: Այս մեթոդի ցուցումներն են՝ սինուսիտ, գրիպ, ռինիտ, անգինա, ադենոիդներ, սուր լարինգիտ, խրոնիկ տոնզիլիտ, ֆարինգիտ, տրախեիտ, բրոնխիտ, բրոնխիալ աստմա:
- Խոնավ ինհալացիա. Այս դեպքում դեղորայքային նյութը պորտատիվ ինհալատորի միջոցով հեղուկացրվում է և ներթափանցում շնչառական ուղիներ առանց նախօրոք տաքացման: Ինհալացիայի այս տեսակի ժամանակ օգտագործում են անզգայացնող և հակահիստամինային պրեպարատներ, հակաբիոտիկներ, ֆիտոնցիդներ, բրոնխոլիտիկներ, աղային լուծույթներ և այլն: Խոնավ ինհալացիան առավելապես կիրառվում է տրախեոբրոնխիալ ուղիների լորձաթաղանթի չորացումը կանխարգելու նպատակով՝ երկարատև արհեստական վենտիլյացիայի պայմաններում, տրախեոստոմայի ժամանակ շնչառական ուղիների հիգիենայի պահպանման նպատակով; ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված բրոնխոսպաստիկ ռեակցիայի կանխարգելման նպատակով, սառը օդի ներշնչմամբ; շնչառական ուղիների այտուցների կանխարգելման նպատակով, վերին շնչառական ուղիների սիմպտոմատիկ բուժման ժամանակ:
- Ջերմախոնավային ինհալացիա. Այս պրոցեդուրայի ժամանակ պետք է ներշնչել 38⁰-40⁰С ջերմաստիճանի խոնավ օդ: Գործընթացն իրականացվում է կոմպրեսորի միջոցով՝ հանքային ջրի, հակասեպտիկների, բրոնխոլիտիկների օգտագործմամբ: Այսպիսի ինհալացիան բավականին լավ հեղուկացնում է խորխը, հեշտացնում է լորձի դուրս բերումը, բրոնխների աշխատանքը:
- Աէրոզոլային ինհալացիա. Ինհալացիայի այս ձևը իրականացվում է նեբուլայզերի միջոցով, դեղորայքային նյութի ներշնչմամբ՝ մինչև աէրոզոլի աստիճան ցրված վիճակում:
- Օդային ինհալացիա. Օդային ինհալացիան անցկացնում են ինհալատորի մեջ լցված դեղորայքային նյութերի հեղուկացրմամբ՝ հեշտ գոլորշացող գազով (պրոպելլենտ) կամ սեղմված օդով: Պրոցեդուրան տևում է 5-10 ր, ամեն օր: Օգտագործում են դեղորայքային նյութեր, օժտված մուկոլիտիկ և բրոնխիալ ազդեցությամբ: Օդային ինհալացիայի ցուցումներն են. Տրախեայի և բրոնխների նախասուր և խրոնիկ հիվանդություններ, արտահայտված այտուցվածություն, սուր պնևմոնիա, բրոնխիալ աստմա, բրոնխների և թոքերի հիվանդություններ, թոքերի հետվիրահատական վիճակ՝ թարախային բնույթի բարդացումներով:
ԻՆՀԱԼԱՑԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
Ինհալացիան անցկացնում են ճշգրիտ չափված դոզայով հատուկ ինհալատորների միջոցով՝ օգտագործելով ադրենոմիմետիկներ, խոլինոլիտիկներ և հակաբիոտիկներ:
- Ուլտրաձայնային ինհալացիա. Այս մեթոդը հիմնված է ուլտրաբարձր հաճախականությամբ մեխանիկական տատանումների կամ ուլտրաձայնի միջոցով հեղուկի ճեղքման վրա: Այս տեսակ ինհալացիայի համար օգտագործում են դեղորայքային միջոցներ՝ օժտված բրոնխոլիտիկ, սեկրետոլիտիկ ազդեցությամբ: Տևում է գործընթացը 5-10 ր, ամեն օր: Ուլտրաձայնային ինհալացիայի ցուցումներն են՝ թոքերի աբսցես, պնևմոսկլերոզ, պնևմոնիա ռեկոնվալեսցենցիայի փուլում, թոքերի հիվանդություններ:
- Համատեղ ինհալացիա. Ինհալացիան, որի իրականացման ժամանակ գոյություն ունի լրացուցիչ ազդող ֆակտոր (ճնշում, էլեկտրական հոսանք և այլն) կոչվում է համատեղ ինհալացիա: Jet-ինհալացիաները անցկացվում են շնչառության օսցիլատոր մոդուլացիայի ֆոնի վրա: Հատուկ կոմպրեսատորը ներշնչող օդում ստեղծում է բարձր հաճախականության տատանումներ, որոնք առաջ են բերում բրոնխներում կուտակված թաց խորխի փխրեցում, խթանելով նրա դուրս բերումը: Այս մեթոդն օգտագործում են էմֆիզեմայի, մուկովիսցիդոզի, խրոնիկ բրոնխիտի դեպքում:
Հայտնի է նաև ինհալացիայի մի այլ ձև՝ անընդհատ դրական ճնշման տակ: Դրա ազդեցության տակ թոքերն ու բրոնխները լցվում են օդով, որը պարունակում է բարձր ճնշման տակ գտնվող աէրոզոլ: Այս մեթոդը թույլ է տալիս որպեսզի ազդող նյութն ավելի խորը ներթափանցի շնչառական ուղիներ և ավելի էֆեկտիվ ազդեցություն ունենա:
Ինհալացիաները հաճախ համատեղում են էլեկտրական հոսանքի (սովորաբար գալվանական) ազդեցությամբ:
Ինհալացիայի հակացուցումները՝
Ինհալացիայի ցանկացած ձև չի թույլատրվում անցկացնել հետևյալ ախտանիշների դեպքում.
Բարձր ջերմության (37,5⁰С և բարձր)
Քթի արյունահոսություն
Միոկարդի ինֆարկտ
Ինսուլտ
Սրտի իշեմիկ հիվանդություն
Թոքային և սրտային անբավարարություն
Արտերիալ հիպերտենզիա
Սպոնտան պնևմոտորաքս
Թոքերում հսկայական ալվեոլների առկայություն
Էմֆիզեմայի տարբեր ձևեր
Թոքերի արյունահոսություն
Մենյերի հիվանդություն
Գոլորշային ինհալացիայի հակացուցումներն են՝
Շնչառական ուղիների լորձաթաղանթի պոլիպոզ.
Պլևրիտ.
Սուր թոքաբորբ.