ԱՂԻՔԱՅԻՆ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

КИШЕЧНЫЕ ПРОЦЕДУРЫ

ԱՂԻՆԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՄԻԿՐՈԿԼԻԶՄԱՆԵՐ

Աղիների լվացումը ջրաբուժական պրոցեդուրա է, որի ընթացքում տարբեր ջերմաստիճանի և տարատեսակ քիմիական բաղադրության ջուր է ներարկվում հաստաղիք:Աղիների լվացումն անցկացվում է հաստաղիքի մաքրման և թունավոր նյութերի դուրսբերման համար:Բարելավվում է լորձաթաղանթի միկրոշրջանառությունը, օգտակար միկրոօրգանիզմների կենսագործունեության համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Անցկացվող բուժման արդյունքում տեղի է ունենում՝

Թունավոր նյութերից, մանրէներից, զանազան արտազատուկներից աղիների ազատում,
Օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերում,
Արյան մեջ խոլեստերինի մակարդակի զգալի կրճատում,
Առանց հատուկ բեռնաթափման դիետայի հաճախորդի ավելորդ քաշի նվազեցում,
Դեմքի այտուցվածության նվազեցում,
Մաշկի մաքրում տարատեսակ ցաներից և մաշկի առաձգականության բարձրացում,
Աղիների միկրոմիջավայրի բարելավում:

Էականորեն բարելավվում է ընդհանուր ինքնազգացողությունը, դեմքի գույնի և մաշկի վիճակը, բարձրանում է աշխատունակությունը,բարելավվում է աղիների գործունեությունը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Ցուցումներ՝

Քրոնիկական կոլիտ, գաստրիտ,
Լյարդի և լեղուղիների հիվանդություններ,
Մաշկային հիվանդություններ (էկզեմա, փսորիազ),
Նյութափոխանակության խանգարում,
Ալերգիկ վիճակ:

Հակացուցումներ՝

Որովայնային խոռոչի սուր բորբոքային հիվանդություններ,
Աղիների խոցային ախտահարումներ,
ՈԻղիղ աղիքի արտանկում (դուրս ընկնելը), պոլիպ,
Բարդացած թութք,
Հետանցքային ճաք,

Սիրտ-անոթային համակարգի արտահայտված փոփոխություններ:
Պրոցեդուրան կրում է անհատական բնույթ, հիգիենապես և էսթետիկորեն ապահովված է: Հեղուկի ներմուծումը/ներարկումը աղիներ կարգավորվում է աղիներում եղած ճնշմանը համապատասխան, որը տեղի է ունենում ծրագրով սահմանված ավտոմատ կերպով:
Աղիների լվացումը և միկրոհոգնաներն անցկացվում են մաքուր հանքային ջրերի և բուժական խոտաբույսերի միջոցով:
Միկրոհոգնաները տարբերվում են մեզ հայտնի բոլոր պրոցեդուրաներից այն բանով, որ դրանց ընթացքում ուղիղ աղիք բավականին քիչ քանակությամբ հեղուկ է ներարկվում: 100-200մլ:Միկրոկլիզմաները խորհուրդ են տրվում գազերի կուտակման, փորկապության, գոտկատեղի, սրբանոսկրի, կոնքազդրային հոդերի ցավերի, կոլիտի դեպքում: Այն օգնտակար է մաշկի չորության և թեփոտության, ուժասպառության, մաշկի մգացման և նիհարելու դեպքում:
Միկրոհոգնաները հակացուցված են հղի կանանց:

Menu