ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ЭЛЕКТРОТЕРАПИЯ
ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ՀԻԴՐՈՄԵՐՍՈՒՄ
Հիդրոմերսումն  իրենից  ներկայացնում է մերսման հատուկ եղանակ՝ ճնշման տակ  գտնվող  ջրային շիթի օգնությամբ: Հաճախ այս գործընթացն ուղղորդվում  է օդային հոսանքներով և բազմաթիվ պղպջակներով, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այսօր ժամանանակակից լոգախցիկներից, լոգարաններից, լողավազաններից շատերն ունեն հատուկ կառուցվածք՝ նախատեսված հիդրոմերսման իրականացման համար:
Գործընթացն իրականացվում է ներկառուցված վարդակների միջոցով, որոնք ապահովում են օդային և ջրային հոսանքների առկայությունը, նրանց ինտենսիվության և ուղղորդվածության կարգավորումը:

 

ՏԱՐԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԻԴՐՈՄԵՐՍՄԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ.

Շիթային, որը նախատեսված է օրգանիզմի էներգետիկ պոտենցյալի բարձրացման համար
Պղպջակային՝ նախատեսված լարվածության և մկանային հոգնածության վերացման համար: Շատ հաճախ այն նշանակվում է նյութափոխանակության, պերիֆերիկ նյարդային համակարգի և ոսկրամկանային համակարգի աշխատանքի խախտման ժամանակ:

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Ճիշտ անցկացրած հիդրոմերսումը բավականին առողջարար է: Շնորհիվ բարձր ճնշմամբ ջրային շիթերի, գործընթացը լավացնում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է ավշաշրջանառությունը: Բարձր ջերմաստիճանը նպաստում է մաշկի ծակոտիների լայնացմանն ու մաքրմանը, ինչի շնորհիվ սեանսի վերջում այն ավելի թարմ և առողջ է երևում:

Ջրային թերապիայի այս տեսակը բարեհաջող ձևով թուլացնում է մկանային և հոդային ցավերը, թողնելով սեդատիվ ազդեցություն: Այն նաև օգտակար է անքնությամբ տառապող մարդկանց համար՝ գործընթացից հետո առաջ է գալիս հոգնածություն, ինչի հետևանքով մարդ կարողանում է քնել: Այս էֆեկտը առաջանում է ջրի և օդի ջերմաստիճանների տատանման շնորհիվ:

Շատ հաճախ հիդրոմերսումն իրականցնում են հավելյալ նյութերի ավելացմամբ: Այդ կապակցությամբ, բացի սովորական պրոցեդուրաներից տարբերում են նաև հանքային հիդրոմերսում՝ աղերի և հանքային նյութերի ավելացմամբ, արոմատիկ հիդրոմերսում՝ տաբեր եթերային յուղերի ավելացմամբ:
Ջրային շիթը ունի հիասքանչ անալգետիկ ազդեցություն, ինչի շնորհիվ օգտակար է բազմաթիվ հիվանդությունների պրոֆիլակտիկ բուժման ժամանակ՝ ցրված սկլերոզ, արթրիտ, Կրոնի հիվանդություն, ֆիբրոմիալգիա, տենդոնիտ և այլն: Այս դեպքում ոչ միայն թուլանում են ցավային զգացողությունները, այլ նաև արագանում է բջիջների ռեգեներացիան:
Բացի դրանից հիդրոմերսման միջոցով հնարավոր է ազատվել նյարդային լարվածությունից, սթրեսից, ի շնորհիվ էնդորֆինների դուրս բերման, որոնք նպաստում են հոգեկան և ֆիզիկական լարվածության իջեցմանը:

Հիդրոմերսման ցուցումները՝
Ջրային պրոցեդուրաների այս տեսակն ունի բազմաթիվ ցուցումներ: Տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկները նշանակում են այն հետևյալ հիվանդությունների ժամանակ.

Արյան շրջանառության խախտում
Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ և հիվանդություններ
Անքնություն
Իմունային համակարգի խախտում
Սեռական պրոբլեմներ
Դեպրեսիա, աստենիա
Երակների լայնացում
Վեգետոանոթային դիստոնիա
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Նյութափոխանակության պաթոլոգիաներ (գիրացում, ցելյուլիտ)
Խրոնիկ հոգնածություն
Պերիֆերիկ նյարդային համակարգի աշխատանքի խափանում

 Հիդրոմերսումը նշանակում են նաև վնասվածքների հետևանքով առաջացած այտուցների, մկանային թուլության, օրգանիզմի ընդհանուր դետոքսիկացիայի ժամանակ, պլաստիկ վիրահատություններից հետո: Պրոցեդուրաների անցկացման ամենահարմար ժամանակը հանդիսանում է գարունն ու աշունը:

 

Հիդրոմերսման հակացուցումները՝
Գոյություն ունեն նաև հիդրոմերսման անցկացման հակացուցումներ, որոնց հետ խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ նախքան պրոցեդուրան սկսելը.

Իշեմիկ հիվանդություն
Թոքախտ
Միոկարդի ինֆարկտ
Արյունահոսություն
Սրացման փուլում գտնվող տարբեր հիվանդություններ
Թրոմբոզ
Մաշկային հիվանդություններ
Երիկամային հիվանդություններ
Բարորակ և չարորակ գոյացություններ
Հիպերտոնիա:

 Հիդրոմերսումն ինքնին կարող է հանդիսանալ մի շարք մաշկային, շնչառական, երիկամային հիվանդությունների պատճառ: Գործընթացն ունի նաև հակացուցումներ երեխաների, ծերերի և ցածր իմունիտետ ունեցող մարդկանց համար: Սկզբնական սեանսը սովորաբար 15 րոպեից ավել չի լինում, հետագայում այն կարող է երկարաձգվել մինչև 30 րոպե:

 ՇԱՐԿՈՅԻ ՑՆՑՈՒՂ
Շարկոյի ցնցուղն իրենից ներկայացնում է  ջրի ամուր շիթ, որը հիդրոմերսման  գործընթացի ժամանակ ուղղվում է  պացիենտի վրա: Հեռավորությունը ցնցուղի պատվանդանից սովորաբար  կազմում է 3-3,5մ: Ջրի ճնշումն այդ ժամանակ բավականին բարձր է՝ 2,5-5 մթնոլորտ: Ինչ վերաբերվում է ջերմաստիճանին, ապա այն ամբողջ ընթացակարգի ժամանակ իջնում է 36-ից մինչև  20  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Ճիշտ ձևով անցկացված Շարկոյի ցնցուղից հետո մաշկի վրա մնում է համատարած կարմրածություն: Հիդրոմերսման կուրսն իր մեջ ներառում է 10-15 սեանս օրը մեջ: Տևողություն սովորաբար կազմում է 5-15ր՝ կախված անհատական օրգանիզմի վիճակից և այլ առանձնահատկություններից:

 

Շարկոյի ցնցուղն ամրապնդում է սրտանոթային համակարգը, նպաստում է օրգանիզմի դիմացկունության և տոնուսի բարձրացմանը, թողնում է խթանիչ ազդեցություն գլխուղեղի և ողնուղեղի վրա: Շարկոյի ցնցուղը ներկայումս նիհարեցման և ցելյուլիտից ազատվելու ամենաէֆեկտիվ միջոցներից է: Այն զգալի կերպով արագացնում է նյութափոխանակության պրոցեսները օրգանիզմում , լավացնում է ընդհանուր ֆիզիկական և հոգեկան վիճակը, բարձրացնում է մաշկի տոնուսը, տալիս է թեթևություն և առույգություն: Շարկոյի ցնցուղը նշանակվում է մարդու սրտանոթային համակարգի և իմունիտետի ամրապնդման նպատակով ՝այդ կերպ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Մաշկի վրա Շարկոյի ցնցուղը թողնում է բուժիչ մերսման ազդեցություն, որն էլ իր հերթին լավացնում է նյութափախանակությունը և նպաստում ենթամաշկային ճարպի ճեղքմանը: Դրա շնորհիվ ածխաջրերի  ցածր պարունակությամբ դիետայի, ֆիզիկական ծանրաբեռնվածության և Շարկոյի ցնցուղի համադրությունն այսօր համարվում է ավելորդ քաշի և ցելյուլիտի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկը, որը հնարավորություն է տալիս ստացված արդյունքները պահպանել երկար ժամանակ:
Շարկոյի ցնցուղի ցուցումները՝
Շարկոյի ցնցուղի անցկացման համար ցուցումները կարելի է առանձնացնել երկու խմբի՝ ֆիզիոլոգիական և նյարդահոգեբանական: Առաջին խմբին կարելի է վերաբերել ցելյուլիտը, մկանների ցածր տոնուսը, ցավը մկաններում, ճարպի կուտակումը, մաշկի տոնուսի իջեցումը: Երկրորդ խմբին են պատկանում ՝ խրոնիկ հոգնածությունը , նյարդային լարվածությունը , սթրեսը , դեպրեսիան , աշխատունակության ցածր մակարդակը և այլն:
Շարկոյի ցնցուղի անցկացման հակացուցումները՝
Շարկոյի ցնցուղն իրենից ներկայացնում է մի պրոցես, որի ընթացքում օրգանիզմը գործ է ունենում ջրի բարձր ճնշման հետ, որն էլ իր հերթին առաջ է բերում ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածություններ: Դրա հետ կապված, այս գործընթացի իրականացման համար գոյություն ունեն մի շարք հակացուցումներ: Հղիությունը, սրտանոթային և երակային պաթոլոգիաները, որոշ մաշկային հիվանդություններ (հատկապես նրանց սրացման փուլում), հիպերտոնիան պատկանում են առաջին կարգի հակացուցումների շարքին:

Դրանից բացի գոյություն ունեն նաև երկրորդ կարգի հակացուցումներ՝ քաղցկեղը և երակների վարիկոզային լայնացումը: Այդ դեպքում պրոցեդուրայի անցկացման ժամանակ մասնագետը պետք է բաց թողնի մարմնի պրոբլեմատիկ հատվածները: Նաև պետք է նշել, որ Շարկոյի ցնցուղից հետո մարմնի վրա կարող են մնալ կապտուկներ, մասնավորապես առաջին սեանսից հետո: Այն հազիվ թե կարելի է համարել որպես հակացուցում, բայց, համենայնդեպս, պետք է նկատի ունենալ: Դա վերաբերվում է հատկապես մարդկանց, ովքեր ունեն մաշկի բարձր զգայունություն: Սովորաբար առաջացած կապտուկները վերանում են 4-րդ կամ 5-րդ սենասից հետո: Այնուամենայնիվ նախքան պրոցեդուրայի սկսելը պետք է անպայման խորհրդակցել մասնագետի (բժշկի) հետ, նշելով օրգանիզմի առանձնահատկություններն ու հիվանդությունների անձնական պատմությունը:

Պրոցեդուրայի արդյունքները՝

Մարմնի քաշի նվազեցում
Ցելյուլիտի բուժում
Հոգնածության իջեցում
Ընդհանուր հոգեկան վիճակի լավացում
Օրգանիզմի տոնուսի և աշխատունակության բարձրացում
Լիֆթինգի էֆեկտ
Տրամադրության բարձրացում:

Menu