ԲՈՒԺԱԿԱՆ ՑԵԽԵՐ, ՆՐԱՆՑ ԱԶԴՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Բուժական ցեխերը հանդիսանում են բնական ծագում ունեցող կոլոիդ նյութեր, որոնք հարուստ են օրգանական և հանքային միացություններով, ինչի շնորհիվ դրական են ազդում մարդու առողջության վրա: Այդ գործընթացն իրականացվում է 4 հիմնական գործոնների շնորհիվ.
Բարձր առաձգականություն
Մեծ ջերմատարողունակություն
Ցածր ջերմափոխանակություն
Օգտակար միկրոօրգանիզմների և կենսաբանական ակտիվ նյութերի առկայություն (հանքային նյութեր, գազեր, ֆերմենտներ, հակաբիոտիկներ և այլն):
Իրենց ծագմամբ բուժական ցեխերը լինում են տարբեր տեսակի՝տորֆային, սուլֆիդատիղմային, սապրոպելային և այլն: Յուրաքանչյուր առանձին տեսակ ունի իրեն բնորոշ բաղադրություն, որի շնորհիվ օրգանիզմի վրա թողած ազդեցությունն էլ տարբեր է: Ընդհանուր առմամբ բուժական ցեխերն օժտված են հակաբորբոքային, հակամիկրոբային, տրոֆիկ, ռեգեներացիոն, ադսորբցիոն և այլ հատկություններով: Նրանք օրգանիզմի վրաթողնում են բակտերիցիդ ազդեցություն ՝ ճնշելով սնկերի և պարզագույն օրգանիզմների աճը: Բացի դրանից ցեխերը մաքրում են մաշկը, լավացնում են հյուսվածքների տոնուսը և արյան շրջանառությունը, կարգավորում են ճարպային հավասարակշռությունը, խթանում են ռեպարատիվ պրոցեսները:
ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՎԱԾ Է 4 ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎՐԱ՝
- Թերմիկ – ազդելով ինչպես ջերմային գրգռիչ, ցեխերն ազդում են ջերմակարգավորման, արյան շրջանառության, հյուսվածքների և նյութափոխանակության վրա, լայնացնելով անոթները, լավացնելով արյան և ավշի շրջանառությունը, ակտիվացնելով նյութափոխանակությունը, ուժեղացնելով հյուսվածքային շնչառությունը:
- Քիմիական – բազմաթիվ ցնդող նյութեր և գազեր, միկրոէլեմենտներ, իոններ, թթուներ, գումինային, հակաբիոտիկային և հորմոնային կառուցվածք ունեցող տարբեր նյութեր, ներթափանցելով օրգանիզմ չվնասված մաշկի միջոցով, արագ ներծծվում են արյան մեջ և արյան հոսքով տարածվում ամբողջ մարմնով մեկ:
- Մեխանիկական – ցեխային լոգանքի ժամանակ լոգարանի պարունակությունն ունենում է մաշկի վրա մերսողական ազդեցություն, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը, արագացնում է տրոֆիկ և փոխանակության պրոցեսները:
- Ադսորբցիոն – ցեխերն ունակ են կլանել նյութափոխանակության արգասիքները, աղերը, միզաթթուն, ճարպերը, բակտերիաները և այլ նյութեր, այդ կերպ լավացնելով մաշկի ներծծող և էքսկրետոր հատկությունները:
Ցեխաբուժությունը իրականացվում է տարբեր մեթոդներով, որոնցից ամենատարածվածն են՝
- Ցեխային վաննա
- Էլեկտրոլիզ
- Ցեխային փաթեթավորում
- Կոմպրեսներ
- Դիմակներ
ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Բուժական ցեխերը բավականաչափ էֆեկտիվ են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ՝
Հենաշարժական համակարգի հետ կապված հիվանդություններ, հետվնասվածքային վերականգնում
Ռեվմատիզմ
Պոլիարթրիտ
Գինեկոլոգիական հիվանդություններ
Միզասեռական համակարգի հիվանդություններ (հատկապես տղամարդկանց մոտ)
Ինֆեկցիոն հիվանդություններ
Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Գիրացում
Կոսմետոլոգիական խնդիրներ (դերմատիտ, ցելյուլիտ և այլն):
Ինչպես ցանկացած այլ թերապիա, ցեխաբուժությունը նույնպես ունի իր հակացուցումները, որոնց հետ անպայման պետք է ծանոթանալ նախքան գործընթացի սկսելը.
Ցանկացած տիպի ակտիվ արյունահոսություն
Օնկոլոգիա
Սրացման փուլում գտնվող մաշկային հիվանդություններ
Թոքախտ
Հղիություն
Բարձր ջերմություն և բորբոքային պրոցեսներ
Նյարդային կամ ֆիզիկական հյուծվածություն
Որոշ սիրտանոթային հիվանդություններ
Նյարդային հիվանդություններ
Ցեխաբուժությունը հանդիսանում է բուժման ակտիվ մեթոդ, այդ պատճառով խորհուրդ չի տրվում պրոցեդուրան նշանակել առանց բժշկի հետ խորհրդակցության: