ՍՔԵՆԱՌ
Մարդու օրգանիզմը հանդիսանում է միասնական ինքնակարգավորող մի համակարգ, և չնայած արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների և անառողջ ապրելաձևի, այն ընդունակ է ինքնապաշտպանման և ինքնաապաքինման: Ժամանակակից բժշկությունը հաճախ պայքարում է հիվանդության նախանշանների դեմ, օգտագործելով կողմնակի միջոցներ, այլ չի օգտագործում հենց օրգանիզմի պոտենցյալը: Ներկայումս ամբողջ աշխարհի գիտնականները ակտիվ հետազոտություններ են անցկացնում այդ ուղղությամբ և այս պարագայում ամենահեռանկարային մեթոդներից մեկը հանդիսանում է էներգո-ինֆորմացիոն ազդեցությունը օրգանիզմի վրա:
ՍՔԵՆԱՌ-թերապիան համարվում է այս բնույթի ամենաէֆեկտիվ մեթոդը: Գործընթացն իրականացվում է ՍՔԵՆԱՌ (ինքնակարգավորվող էներգոնեյրոադապտիվ ռեգուլյատոր) ընտանիքին պատկանող սարքավորումների միջոցով: Մեթոդի հիմքում ընկած է օրգանիզմի կենսաբանական փոխադարձ կապը (փոխազդող էլեկտրոիմպուլսի պարամետրերը կախված են օրգանիզմի պատասխան ռեակցիայից):